Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանում հանդես կգան հայտնի մենակատարներ

Հայաստանում հանդես կգան հայտնի մենակատարներ
22.06.2017 | 16:35

Հունիսի 28-ին՝ ժամը 20.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրում է գեղեցիկ սիմֆոնիկ համերգի, որի ընթացքում կհնչեն Աարոն Կոպլենդի, Կլոդ Դեբյուսիի, Տակաշի Յոշիմացուի, Ֆաբիան Պանիսելլոյի, ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես կգան Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ), Մարիա Նեմցովան (դաշնամուր), Վիտալի Վատուլիան (ալտ սաքսոֆոն), Բորիս Ալահվերդյանը (կլարնետ) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր)։


Ուշագրավ է, որ համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոն։ Պանիսելլոյի ղեկավարությամբ նվագախումբը կհնչեցնի նրա իսկ ստեղծագործությունները՝ Ջութակի և Դաշնամուրի կոնցերտները, որոնք առաջին անգամ կներկայացվեն հայ ունկնդրին։
Նշենք, որ Արգենտինան ներկայացնող կոմպոզիտոր Ֆաբիան Պանիսելլոն ժամանակակից ամենապահանջված ու հայտնի ստեղծագործողներից է։
Նրա գործերը ներկայացրել են աշխարհում հայտնի կոլեկտիվներ՝ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը, BBC սիմֆոնիկ նվագախումբը, Իսպանիայի ազգային և այլ նվագախմբեր ու անվանի արտիստներ։


Որպես դիրիժոր՝ Ֆաբիան Պանիսելլոյի երկացանկում են ինչպես 20-րդ դարի հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ բազմաթիվ գործեր, որոնց պրեմիերաները վստահվել են նրան։
Նշենք, որ Ֆաբիան Պանիսելլոյի և հայտնի մենակատարների մասնակցությամբ երևանյան համերգը կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործընկերությամբ և Adam Mickiewicz Institute-ի աջակցությամբ:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ